Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:

Նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։ Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031