Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տեւական լարվածությունից հետո կարգավորվել են:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի:

Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլեւս չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031