Բաժիններ՝

«Հարց ունեմ տղաների մամաներին և պապաներին. ձեզ դո՞ւր է գալիս ձեր որդիների…». Մարթա Մելիքսեթյան

Մալաթիայի ոստիկանության անչափահասների բաժնի պետ Մարթա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարց ունեմ տղաների մամաներին և պապաներին։

Ձեր որդիների արտաքին տեսքը, վարքը ձեզ դո՞ւր է գալիս։

Էտ երկար մազերը, չոլկայով, կամ խոպոպներով,

Էտ ջինսե անհասկանալի տաբատները,

Կարճ, պատառոտված, կամ էլ ձագի մասից մինչեւ ծնկները լայն, կամ որ գոտկատեղին այնքան կարճ ա, ու ներքնաշորերն երեւում են, հաճելի՞ է։

Ձեր որդիների գիշերվա հազարին դրսում թափառելը դո՞ւր ա գալիս,

Խմբով կանգնած արեւածազիկը գետնին տափելով, թքելով հայհոյախառն զրույցները ձեզ դո՞ւր ա գալիս

«Քուչի» տղա լինելու նուրբ արվեստն են յուրացնո՞ւմ

Երբ ստուգայց- շրջագայությունների ժամանակ «բարսետկաների» պարունակությունն ենք ստուգում, մեկ էլ հաջորդ օրը մամաները համացանցում տաֆտալոգիա հիշեցնող գրառում են կատարում. «Վայ, երեխեսսսս»…

Իսկ խոսելաձև՞ը։

Վերանայեք ձեր մոտեցումները, կարգապահ մարդ դաստիարակեք։ Խոսքս մեծապես ավագ դպրոցականների ծնողներին ա վերաբերվում։ Դա ձեր իսկ շահերից ա բխում, հարգելի ծնողներ։

Պատճառաբանում եք, որ ձեր իսկ սեփական երեխաները ձեզ չեն լսում, չեն ենթարկվում։

Իրո՞ք։ Ուրեմն ձեր երեխաների համար հեղինակություն չեք, այ, այդ իսկ պատճառով էլ ունեք այն, ինչ ունեք։

Ավագ դպրոցներից մեկում հանդիպում էի կազմակերպել աշակերտների հետ։ Այդ դպրոցի տնօրենն իմ ընկերների ցանկում կա եւ կհաստատի ասածս։

Հարցնում եմ, տղաներ, երբեւէ պատահե՞լ է, որ դուք խանութում ծխախոտ գնելիս նկատել եք հերթում ձեզանից առաջ տատիկ կամ պապիկ կոպեկները հաշվելով մեկ հաց գնեն ու գումարը չբավարարի այլ բան գնելու համար։ Պատասխանեցին, որ՝ այո։

Հարցնում եմ, իսկ ձեր մտքով չի՞ անցել այդ օրը չծխել եւ այդ գումարով տատիկին գոնե մեկ թթվասեր կամ շոկոլադե սալիկ գնել։

Դահլիճում լռություն էր։

Խոսեք եւ զբաղվեք ձեր երեխաներով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս