2024թ. հունվարին ուղղակի ներդրումները Թուրքիայում կազմել են 910 մլն դոլար

Ներդրողների միջազգային ասոցիացիան (YASED) Թուրքիայի կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի վիճակագրության հանրայնացումից հետո հրապարակել է միջազգային ուղղակի ներդրումների մասին տեղեկագիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ «YASED»-ի՝ միայն 2024-ի հունվարին Թուրքիա մուտք գործած գումարների և կամ ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 910 մլն դոլար, ինչը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով ավելի է:

Նշված գումարից 399 մլն դոլարը կազմում է երկրի ներդրումային կապիտալին ավելացված գումարը, 415 մլն դոլարը՝ օտարերկրացիներին վաճառված անշարժ գույքի գումարը և 102 մլն դոլարը՝ տարաբնույթ պարտքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031