Բաժիններ՝

Կուրսկում հայտնել են ուկրաինական կողմից ներթափանցման փորձի մասին

Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է մուտք գործել Կուրսկի մարզի Տյոտկինո ավան, սակայն այդ փորձը խափանվել է։ Այդ մասին նահանգապետ Ռոման Ստառովոյտը գրառում է արել իր Telegram ալիքում։

«Ուկրաինացի ահաբեկիչները չեն հրաժարվում իրենց դիվերսիոն-հետախուզական խմբերով Տյոտկինո ավանի շրջանում մեր տարածք մուտք գործելու փորձերից։ Սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ զինված ուժերի սահմանապահ մարտիկները նրանց թույլ չեն տվել և թույլ չեն տա դա անել», – գրել է նա։

Ավելի ուշ Ստառովոյտը ևս մեկ գրառում է արել՝ նշելով Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերով գրոհի վտանգի մասին։ Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը բերվել են պատրաստության վիճակի՝ հնարավոր հարձակումը կանխելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031