Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել
Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել, վնասվել է մի քանի հարկ: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ շենքում ապրում է 93 ընտանիք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Բնակչությունը տարհանվել է շենքից․ Դիդուբիի շրջանի վարչակազմը նրանց տեղավորել է հյուրանոցներում։
Միջադեպը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը, բնակելի շենքի առաջին հարկում, կոմերցիոն տարածքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտնել են, որ պայթյունը, հավանաբար, առաջացել է բնական գազի արտահոսքի հետևանքով։