ԵԽ բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագան. այս բանաձևը հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ  Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եվրախորհրդարանի մարտի 13-ին ընդունած բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը, նշեց, որ բանաձևը մեջբերել է 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրախորհրդարանում իր ունեցած ելույթից հատված, թե ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ–ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։

«Այս բանաձևը պետք է հանրային քննարկման առարկա դառնա։ Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հարության տարբեր շերտեր վերաբերմունք կարտահայտեն Եվրախորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձները շատ ավելի լայն արձագանքի կարիք ունեն, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,- ասաց Փաշինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս