Բաժիններ՝

ՌԴ-ում դատարանը Google ընկերությանը տուգանել է 4 միլիոն ռուբլու չափով

Մոսկվայի Տագանսկի դատարանը 4 միլիոն ռուբլով տուգանել է Google ընկերությանն այն բանի համար, որ YouTube-ը հրաժարվել է սահմանափակել տեսահոլովակը, որն, ըստ ՌԴ իշխանությունների, արգելված տեղեկատվություն է բովանդակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանում։

«Google LLC-ն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.50-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական իրավախախտում կատարելու մեջ. նրան նշանակվել է վարչական տուգանքի տեսքով պատիժ 4 միլիոն ռուբլու չափով», – ասել է գործակալության զրուցակիցը:

Արձանագրությունը կազմվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում տարածելու համար արգելված տեղեկատվությունը YouTube-ում սահմանափակելուց հրաժարվելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածի պատիժը նախատեսում է տուգանք 800 հազարից մինչև 4 միլիոն ռուբլու չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս