
Ստամբուլն ամենաշատ այցելվող քաղաքն է աշխարհում

«Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի ամենաշատ այցելուներ ունեցած 10 քաղաքների ցանկը։
«Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի ամենաշատ այցելուներ ունեցած 10 քաղաքների ցանկը։
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Թուրքիայի Ստամբուլ քաղաքն է, որտեղ այցելել է շուրջ 20 մլն 200․000 մարդ։ երկրորդ տեղում 18 մլն 800․000 այցելուով Լոնդոնն է, երրորդ տեղում՝ 16 մլն 800․000-ով Դուբայը, իսկ չորրորդ տեղում Անթալիան է՝ 15 մլն 700․000 այցելուով։ Անթալիային հաջորդում են Փարիզը, Հոնգ Կոնգը, Բանգկոկը, Նյու Յորքը, Կանկուն և Մեքքան։
Նշվում է, որ Ստմաբուլն առաջին տեղում է մի քանի պատճառով մասնավորապես՝ ԱՄՆ-ից և Կանադայից Թուրքիա եկած ճանապարհորդների համար վիզայի պահանջների մեղմացման, առևտրի հնարավորության, պատմական հարստության և ասիական ու եվրոպական մշակույթի միաձուլման պատճառով։