
«Նպատակս մեկն է՝ տեղափոխվել Եվրոպա». Նաիր Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր հեռահար նպատակներից:
«Նպատակս մեկն է` տեղափոխվել Եվրոպա: Չեմ մոռացել ձգտումներիս մասին, բայց դրա համար պետք է լավ աշխատել թե ակումբում, թե հավաքականում»,-Տիկնիզյանի խոսքերը փոխանցում է Championat-ը:
Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվ»-ի կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 25 խաղի: Պաշտպանը դարձել է 8 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել էր ֆուտբոլիստի վարձատրության պայմանների պատճառով: Տիկնիզյանն, ով «Լոկոմոտիվ»-ում ստանում է 500 հազար եվրո աշխատավարձ, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ից պահանջել է 2 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: