Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Հորդանանը Գազայի բնակիչներին սննդի հերթական խմբաքանակն են նետել օդից

Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռը կիրակի օրը պարենի հերթական խմբաքանակն է նետել Գազայի հատվածի բնակիչներին: Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Պաղեստինյան անկլավի առավել մեկուսացված (հյուսիսային) հատվածի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական բեռ է տրամադրել Հորդանանը։

«Ամերիկյան C-130 – ը նետել է ավելի քան 11,5 հազար չափաբաժին պարենային մթերք, այդ թվում ՝ բրինձ, ալյուր, մակարոնեղեն, պահածոներ»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախօրեին Միջերկրական ծովի արևելյան հատված է մեկնել ամերիկյան ռազմանավ ՝ Գազայի հատվածի ափերի մոտ ժամանակավոր նավամատույցի կահավորման սարքավորումներով, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել Պաղեստինյան անկլավ մարդասիրական մատակարարումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031