Բաժիններ՝

Վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ է առաջարկվել

Հյուսիսարևմտյան համալսարանի և Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները նոր մեթոդ են առաջարկել վտանգավոր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը և ամիոտրոֆիկ կողային սկլերոզը: Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝  հրապարակվել են Advanced Materials ամսագրում:

Մասնագետները հայտնաբերել են օրգանիզմի հակաօքսիդանտ պաշտպանական համակարգի ուժեղացման նոր միջոց, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից, որն ուղեկցում է բազմաթիվ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների:

Պաթոլոգիական պրոցեսներն ուղեկցվում են Keap1 և Nrf2 սպիտակուցների փոխազդեցության խաթարմամբ, ինչը դեր է խաղում մարմնի հակաօքսիդանտ արձագանքման մեջ: Կանխելով Nrf2-ի դեգրադացիան՝ ընտրողաբար արգելակելով դրա փոխազդեցությունը Keap1-ի հետ՝ բջջային վնասը կարող է մեղմվել:

Գիտնականներն առաջարկում են որպես ինհիբիտոր օգտագործել սպիտակուցի նմանվող պոլիմերներ (PLP): Այս գնդային պրոտեոմիմետիկ (այսինքն՝ սպիտակուցը նմանակող) կառուցվածքներն ունեն կենսաակտիվ պեպտիդների կողմնակի շղթաներ, որոնք կարող են ներթափանցել բջջային թաղանթներ և կայուն են և դիմացկուն պրոտեոլիզին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս