Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Նախապես հայտարարվել է, որ առանձնազրույցին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031