Բաժիններ՝

Լիտվան բողոքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրերը չկատարելու համար

ՆԱՏՕ-ի երկրները չեն կատարել Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված բոլոր հռչակագրերը, դա վտանգում է Բալթյան երկրների անվտանգությունը։ Այդ առթիվ Լեհաստանում ելույթի ժամանակ դժգոհել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք ռոտացիոն հակաօդային պաշտպանության համակարգի ներդրումը։ Հռչակագրերը զսպող գործոն են ծառայում միայն այն դեպքում, երբ դրանք գործնականում կիրառվեն։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք հուսալի կանխարգելիչ ազդեցություն ապահովելու համար», – ասել է Նաուսեդան։

Լիտվայի նախագահը հավելել է, որ հակաօդային պաշտպանության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համար դրսևորվել է Ուկրաինայի հակամարտության փորձով։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կայացել է 2023 թվականի հունիսին։ Հանդիպումից հետո դաշինքի երկրներն ընդունել են հռչակագրեր, որոնք նկարագրում են ռազմաքաղաքական բլոկի անվտանգության ուրվագծերի բարելավմանն ուղղված քայլերը և Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության խորացմանն ուղղված միջոցառումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս