56.2 %-ը դրական է համարել Ֆրանսիայի հետ փոխգործակցությունը, շուրջ 50 %-ը չի համաձայնել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գնով ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը. Գելլափ

«Հայաստանը ակտիվ ռազմական համագործակցություն է ձևավորում Ֆրանսիայի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին». Սա «Գելլափ»-ի՝ «Французский Поцелуй» խորագրով վերջին հետազոտության հարցերից մեկն է:

Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, հարցվել է 1100 մարդ։

Այդ հարցին «լիովին դրական» պատասխան է տվել հարցվածների 56.2 տոկոսը:

«Ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար» հարցին ի պատասխան էլ՝  արձանագրվել է հետևյալ արդյունքը.

Կարդացեք նաև

Ֆրանսիա – 46 տոկոս,

Ռուսաստան – 21.9 տոկոս

Իրան – 15.9 տոկոս

ԱՄՆ – 13.7 տոկոս

Հնդկաստան – 23.2 տոկոս

Չինաստան – 4.9 տոկոս

Քաղաքացիները նաև պատասխանել են քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի՝ «Գելլափին» առաջարկած հարցադրմանը. «Եթե ԵՄ-ն պայման դնի՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, և միայն այդ դեպքում Հայաստանը ստանա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում, ընդունելի՞ է արդյոք, որ Հայաստանը «այս գինը վճարի» Եվրամիության հետ ավելի դյուրին վիզային ռեժիմի համար»:

Ի պատասխան՝ շուրջ 50 %-ը չի համաձայնել այդ հեռանկարով ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս