Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ. եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը. Արմեն Աշոտյանը` քաղաքացուն

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Կառմեն Իսահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Դուք անընդհատ նշում եք, որ միակ փրկությունը Նիկոլից ազատվելն է, վերցնենք` չազատված Ադրբեջանը նորից հարձակվում է, էդ պահին ի՞նչ պետք է անել»։

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էինք, որ եթե չազատվենք Նիկոլից, կկորցնենք Արցախը։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ու անգամ դրանից հետո, որպես ժողովուրդ, դասեր չքաղեցինք և դեռևս հանդուրժում ենք Նիկոլի «վարչապետությունը»։

Ուստի, Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ։ Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը, սա մեր գլխին կախված վտանգ է, օրեցօր առավել իրական դարձող սպառնալիք է։

Եթե մենք կրկին ուշացնենք և Ձեր նկարագրած սցենարը դառնա իրականություն, ապա անքննելի է և միանշանակ, որ պետք է ազգովի, միասնաբար դիմակայենք Ադրբեջանի հարձակմանը` միաժամանակ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ (44-օրյա պատերազմը` վկա)։

Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է թե’ ներպետական, թե’ միջազգային գործիքակազմով, և այս մասին խոստովանում է նաև Փաշինյանը։

Մենք, հայերս, մի դառը խոսք ունենք. դժվար իրավիճակներում սիրում ենք կատակել, թե մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա։ Սակայն անգամ այս լավատեսական հոռետեսությունը չափազանցված է այսօր, քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս, չի կայունացնելու»։

Տեսանյութեր

Լրահոս