Օ~, ժամանակներ, օ~, բարքեր. 2019-ին РТР-ով Փաշինյանը, բերանը բաց` ժպտալով, Զելենսկիին խորհուրդ էր տալիս` ինչպես շփվել Պուտինի հետ. Արմեն Աշոտյան

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Արթուր Նահապետյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Աշոտյան ջան, Զելենսկին պատրաստվում է գալ Հայաստան, ի՞նչ նոր արհավիրք կբերի դա մեզ»։

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Զելենսկիի` Հայաստան հնարավոր այցի մասին կարծիքս հայտնել եմ. նա եղբայրական ուկրաինական ժողովրդի ամենասպասված ներկայացուցիչը չէ։ Գեոպոլիտիկ քննարկումներից բացի հայտնի է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ամենաադրբեջանամետ մի շարք հայտարարությունների հեղինակն է։

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր փորձում են կապել ուկրաինական ղեկավարության հակահայկական դիրքորոշումները Ղրիմի խնդրով, ուզում եմ հիշեցնել մի պատմական հանգամանք։ Ղրիմի հարցը ծագել է 2014 թվականին, իսկ Ուկրաինան սատարել է Ադրբեջանին գրեթե անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո, դեռևս անցած դարի 90-ականներից, և այդ դիրքորոշումը արտահայտել է թե’ ՄԱԿ-ում, թե’ ԵԱՀԿ-ում, թե’ ԵԽ-ում։

Սակայն անկախ ուկրաինական տարբեր ղեկավարների դիրքորոշումից, հայ և ուկրաինացի ժողովուրդների մակարդակով մշտապես եղել են և պահպանվել են ջերմ, եղբայրական հարաբերություններ, իսկ 300.000-անոց հայ համայնքը Ուկրաինայում ծառայել է որպես երկու ժողովուրդներին կամրջող կառույց։ Պատահական չէ, որ Լվովում գտնվուղ հայկական եկեղեցին ներառված է UNESCO-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Զելենսկիի այցի շուրջ քննարկումներից մեկ այլ դրվագ էլ հիշեցի։ 2019 թվականի ապրիլի 24-ին ռուսական РТР ալիքով Նիկոլ Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում սգո օր է, բերանը բաց, ժպտալով ուղիղ եթերում նորընտիր Զելենսկիին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պիտի շփվել Պուտինի հետ։ Օ, ժամանակներ, օ, բարքեր»։

Տեսանյութեր

Լրահոս