Երկերեսանիությո՞ւն, թե՞ սուտ. ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարը շնորհավորում է Ալիևին. news.am

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել վերընտրված նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքները։

Այսօր Մոզամբիկի եւ Մալդիվների նախագահների շնորհավորանքների կողքին հայտնվել է նաեւ հակիրճ տեղեկություն ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի շնորհավորանքի մասին։ «Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով»,- տեղեկությունը մեջբերել է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ըստ news.am-ի՝ տեղեկությունը ձեւով կարճ է, բայց խոր՝ բովանդակությամբ։

Միջազգային բարձր կարգի պաշտոնյան, որը կոչված է պաշտպանելու փախստականների իրավունքները, շնորհավորում է դիկտատորին, որի մեղքով ավելի քան 120 հազար հայեր դարձել են փախստական։

Կամ Ալիեւի մամուլի ծառայությունն է չափից շատ ջանացել՝ Ֆիլիպիո Գրանդեին վերագրելով շնորհավորանքը, որը նա չի ուղարկել, կամ Ֆիլիպո Գրանդին չպետք է զբաղեցնի փախստականների գերագույն հանձնակատարի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս