Գուտերեշը կողմ է Ուկրաինայում խաղաղությանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և տարածքային ամբողջականության հարգման վրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կողմ է արտահայտվել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և այդ երկրի տարածքային ամբողջականության հարգման վրա։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Ժնևում լրագրողների հետ հանդիպմանը:
«Մենք բացարձակապես կողմ ենք խաղաղությանը, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարգման վրա»,- ասել է նա: