Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը տրված է. Visa և Յունիբանկ

Թվային վճարումների ոլորտում առաջատար «Վիզան» և «Յունիբանկը» հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը: Այս համագործակցության շրջանակում Հայաստանում Յունիբանկի Վիզա քարտապաններին Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ կընձեռվեն եզակի հնարավորություններ. քարտապանները կարող են նաև շահել ամենամսյա մրցանակներ, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով Օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- հրավիրված ասուլիսում նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը:

Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:

Կարդացեք նաև

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ  համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը և մինչև 2032 թվականն Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:

Յունիբանկը դեռ նախորդ տարվանից օլիմպիական խաղերին առավել մոտ լինելու համար ստանձնել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավորի դերը, իսկ բանկի առաջարկով օգոստոսից ստեղծված Unisport ակումբը շարունակաբար աջակցում է օլիմպիական ուղեգիր ձեռք բերած մարզիկներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս