Հուսով ենք՝ մեր հայ գործընկերները մեզ ամեն ինչ կպարզաբանեն. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը։ Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կպարզենք, թե ինչ նկատի ուներ։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ: Հուսով ենք՝ մեր հայ գործընկերները մեզ ամեն ինչ կպարզաբանեն», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս