Իրանի նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար՝ Էմադ Ահմադվանդը հայտարարել է իրանցի էլիտաները քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք են պատրաստել։
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՜ Շահրամանյանի թիկնապահի, թե՜ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։
Այս իշխանություններին պիտի հեռացնել, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ. Առուշան Գաբրիելյան
Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:
Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի՝ Ամերիաբանկը կարող է միանալ BOGG միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան։
Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով՝ ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Փետրվարի 19-ին հրապարակված տեսանյութում կինը` Յուլյա Նավալնայան, խոստացել էր շարունակել ամուսնու գործը և կարծիք էր հայտնել, թե Նավալնիի մարմինը պահում են «մինչև թունավորման հետքերն անհետանան»։
Հակամարտությունը սկսվելուց հետո Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Ռուսաստանն ու Ուկրաինան համարում է եղբայրական պետություններ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ազատման դիմում է գրել։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի իր աղբյուրներին։
Պատմությունը ոչ միայն դաս է, այլև դաժան պատիժ դրանից դաս չքաղողների համար. Վահրամ Բալայան
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։
Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։
Հայաստանն ու Արցախը դարձել են աշխարհաքաղաքական դավադրության, գունավոր հեղափոխության զոհ. Պետրոսյան
Այսօր մենք առավել քան միասնական լինելու կարիքը ունենք. մեր հանրությունը պատրաստ է պայքարի. Մետաքսե Հակոբյան
Արցախցիները չեն կարող վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ. դա անհնար է. Արթուր Թովմասյան
Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր՝ կապված G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի հետ, որն անցկացվելու է Բրազիլիայում՝ փետրվարի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:
Ամեն ինչ պետք է անել արցախահայության Արցախ վերադարձը հնարավոր դարձնելու համար. Աշոտ Ղուլյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է «ընդգծի իր աջակցությունը Գազայում հնարավորինս շուտ ժամանակավոր հրադադար հաստատելուն, որի հիմքում ընկած կլինի բոլոր պատանդների ազատ արձակումը և անհրաժեշտ մասշտաբով հումանիտար օգնության մատակարարման բոլոր արգելքների վերացումը»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 1988 թվականի շարժման և 2018թ. հեղափոխության ժամանակ արված այս լուսանկարները՝ գրելով. «1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անակարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հանրային լուրջ, արդյունավետ պրոցեսներ գեներացնելու, շարժումներ սկսելու և հաջողության հասնելու համար ռեսուրս է պետք։ Մեր պայքարը հաճախ ստանում է գրոտեսկային երանգ, երբ երեխային մեծացնելու կոպեկներ չունեցողի կողքին իբր պայքարում են միլիոնների եկամուտներ ու ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցողները։
Այսօր արցախյան շարժման 36-ամյակն է. Արցախի պաշտոնյաները Արցախի ներկայացուցչությունում են. ՈւՂԻՂ
Արամ և Արտյոմ Խաչատրյանների գործով առաջին դատական նիստը՝ ՈւՂԻՂ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում խառն են. չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել ավագանու անդամի իրենց մանդատների հետ: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը վերջերս հայտարարել էր՝ պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։