«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազին, որով միջնորդել է՝ փոփոխել Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանզի առկա է՝ դատավարական իրադրության էական փոփոխություն։
Մյունխենում փետրվարի 20-ի գիշերը 64 տարեկանում վախճանվել է ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն:
Փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ պատիվ է տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցած «Ուրարտուի թագավորությունը․ Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշթու-Հարմինույա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրությունն ունեցել է 183077 այցելու:
Այսօրվա պայմաններում Արցախ կարող է վերադառնալ մենակ Նիկոլը. արցախցի
Նիկոլ Փաշինյանին՝ էդ վիժվածքին, պիտի հարցնես՝ արցախցիների պատմական բնակտարածքը ո՞րն է. քաղաքացի
«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին մասնակցած «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրեցին միասնության գաղափարը, որը եղել է նաև 88-ի շարժման հիմքում: Այսինքն, հասարակությունը մասնատեցին, բաժանեցին տարբեր խավերի, «չափսերի»: Եվ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանության օրոք պարտադրված պատերազմում պարտվեցինք, այնուհետև հայաթափվեց Արցախը: Մյուս կողմից, Սեյրան Օհանյանի կարծիքով, կարևոր և շատ լավ գաղափար է միասնությունը նաև ընդդիմադիր դաշտում:
168.am-ն օրերս տեղեկություն էր ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ու Թուրքիայից Հայաստան է ներմուծվել անհայտ ծագման ծաղիկների խմբաքանակ, որը չի անցել համապատասխան բուսասանիտարական փորձաքննություն: Ավելին, անխոչընդոտ տեղաշարժը տնտեսվարողների համար հիմք է հանդիսացել շատ ավելի մեծ խմբաքանակի ներմուծման՝ մինչդեռ ծաղկավաճառներն անգամ անզեն աչքով նկատում են ներմուծված ծաղկի վրա առկա վնասատուները: Տնտեսվարողները լուրջ մտավախություն ունեն, որ վերջիններս էական վնաս կարող են հասցնել հայաստանյան ջերմոցներին, որոնք ներմուծված վնասատուների պատճառով հայտնվել են ծանր իրավիճակում:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցներն իրենց «այո»-ներով միացան նրան։
Մենք Ռուսաստանի հետ հարցեր ունենք. դրանք պետք է քննարկվեն. Արման Աբովյան
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռուսական կողմը գոհ է ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի աշխատանքից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը։ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։
Համոզված եմ՝ մեր պայքարը կարող է հաջողություն ունենալ. գլխահակ հանձնվել չի կարելի. Նարինե Դիլբարյան
Թող որևէ մեկն ասի՝ սա թուրք-ադրբեջանական-ՔՊ դաշինքի աշխատանքի արդյունքը չէր. հիմա հանձնվում է ՀՀ-ն
Մունք խեղճ չենք, խըղճըցնող ենք, մունք ստրուկ չենք, տեր ենք. հայը հավերժ է. Արմեն Պետրոսյան
2022 թ․ փետրվարին դատարանը բավարարել էր ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության դիմումը՝ Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով՝ դատարանի կողմից սահմանված պարտականություններից խուսափելու համար, այդ թվում՝ քրեակատարողական տեսչություն չներկայանալու համար։ Ըստ գերատեսչության՝ դատապարտյալը լքել է Ռուսաստանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին հարգելի պատճառներով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի մասնակցում, սակայն նա ձայնագրության միջոցով փոխանցել է իր ուղերձը, որտեղ հերթական անգամ զգուշացնում է՝ իրավիճակն այնպիսին է, որ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հանրապետությունը մնա, կամ Փաշինյանը կմնա, և այդ դեպքում Հանրապետություն չենք ունենա:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է արցախյան շարժման 36-րդ ամյակին, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց՝ ինչպես 36 տարի առաջ, այնպես էլ այսօր օգնելու է միայն ազգի բռունցքվելը։ Նրա համոզմամբ՝ միայն բռունցքվելու միջոցով հնարավոր կլինի Արցախը կրկին վերադարձնել, քանի որ այն հայինն է։
«Փաշինյանին պետք է պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող մենթալ պատերազմում»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերձյանը՝ ամբիոնից ընթերցելով ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը։
250 մլն եվրո արժողությամբ բեռը, հիշեցնեմ, Պանամայից Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով անխոչընդոտ հասել էր ք․ Երեւան, եւ բացի այն առեւտրային կազմակերպության 3 աշխատակիցներից (վերջիններս գտնվում են տնային կալանքի տակ), ուր հայտնաբերվել էր բեռը, չկա որեւէ այլ զարգացում գործով։
Հայ ժողովուրդը հայտնի մուրճի վրայից պիտի քանդի բանտիկը, կապի հայտնի մեկի գլխին ու հանձնի Ադրբեջանին. Էդգար Ղազարյան
«Ալմա Աթայի փաստաթուղթը պայմանագիր չէ, այլ պարզապես հռչակագիր»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:
36 տարի առաջ այս հրապարակը լեփ-լեցուն էր, և դա բռնապետական ԽՍՀՄ-ում. Ժասմինա Ղևոնդյան
Արցախյան շարժման 36-րդ ամյակի առիթով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի պետականությունը կանգնեցրել է կործանման եզրին։
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:
Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի հանրահավքը սկսվեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հիմներով
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Վստահ եմ՝ «Յուքոմ»-ով գործարքի չգնալն ուղիղ ազդեցություն է ունեցել. Երեմ Սարգսյան