
Իրանցի էլիտաները քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք են պատրաստել

Իրանի նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար՝ Էմադ Ահմադվանդը հայտարարել է իրանցի էլիտաները քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք են պատրաստել։
parstoday.ir-ի փոխանցմամբ՝ Իրանում շուրջ երկու տասնամյակ է նանոտեխնոլոգիան օգտագործվում է որոշ ապրանքների արտադրության մեջ, այդ թվում՝ գյուղատնտեսության, բժշկության, և արդյունաբերության ոլորտներում, և այն հիմք է հանդիսացել այդ ապրանքների արտահանման համար։
Ահմադվանդը նշել է, որ այս կոմիտեում քաղցկեղի մի քանի տեսակների ախտորոշման նպատակով, այդ թվում՝ հաստ աղիքի քաղցկեղի վաղ սկրինինգը, արտադրանքը կոմերցիոնացվել և շուկա է հանվել, և այն օգտագործվել է Առողջապահության, բուժման և բժշկության նախարարությունում։
Իրանը միջազգային կառույցներում, ներառյալ Նանո տեխնոլոգիայի ստանդարտացման միջազգային կոմիտեն, ակտիվ անդամներից է, և այս կոմիտեում Իրանի ղեկավարությամբ և ուշադրության ներքո կազմվել և հրապարակվել են շուրջ 12 միջազգային ստանդարտներ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Նանոտեխնոլոգիաների ստանդարտացման միջազգային կոմիտեի 5 ակտիվ երկրներից մեկն է։