Բադասյանի առաջին տեղակալն ազատման դիմում է գրել. hraparak.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ազատման դիմում է գրել։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը՝ հղում անելով  վարչապետի աշխատակազմի իր աղբյուրներին։

Կայքի աղբյուրը փոխանցել է, որ դիմումն արդեն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին, որը թերեւս կհրապարակվի առաջիկա օրերին։

Սմբատյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 25-ին՝ վարչապետի հրամանով։

Մինչ այդ նա զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։ Մեր աղբյուրներից պարզեցինք, որ Սմբատյանի ազատման պատճառը առողջական խնդիրներն են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829