Բաժիններ՝

Բաշինջաղյան-Առաքելյան խաչմերուկի մոտ բախվել է երեք ավտոմեքենա, երկու մարդ հոսպիտալացվել է

Փետրվարի 19-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան և Առաքելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Ս., ծնված 1966 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 2002 թ.) և կայանած «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք․ վերջինիս վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս