Բաժիններ՝

Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի «Range Rover»-ն ու «Glovo»-ի առաքիչի մոտոցիկլը․ կա վիրավոր

Փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Կարեն Գ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Արսեն Մ․-ի վարած մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Կայքը հայտնում է, որ մինչ պարեկների ժամանումը «Range Rover»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների գալուց վայրկյաններ անց համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Կայքի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդը ծառայում Է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մոպեդավարը աշխատում է «Glovo» ընկերությունում՝ որպես առաքիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս