Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի,«Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:
Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:
Էրդողանը նշել է, որ «Իսրայելի անխոհեմության պատճառը արևմտյան տերությունների կեղծավոր քաղաքականությունն է»:
«Ակնկալում եմ, որ պարոն Մալյանի խափանման միջոցը կփոխվի և կընտրվի այլընտրանքային խափանման միջոց»,- այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «24 news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ մի խումբ անձինք այսօր դատարան երաշխավորագիր են ներկայացնելու՝ Մալյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Ներքին Հանդում թշնամու կողմից իրականացված սադրանքի մասին, ասելով՝ այս իրավիճակը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ավարտվի։
Սալամին հավելել է, որ նման զենքի առկայության դեպքում ԻՀՊԿ-ն կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած կետում»։
Նարեկ Մալյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է gazeta.ru-ն:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:
Նիկոլի խաղաղության խաչմերուկը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչի մասին է՝ նոր հարձակումներ, նոր զոհեր, թշնամու կողմից նոր տարածքների տիրելու մեծ նկրտումներ ու այսպես շարունակ։
Փետրվարի 11-ին Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։
ՀՀ ԱԳՆ-ն լիարժեք չի մեկնաբանում, թե ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացրել կամ անհասանելի դարձրել ԼՂ հակամարտությանը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող քառալեզու բաժինները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
168.am-ը երեկ գրել էր, որ Ադրբեջանն արտահերթ նախագահական ընտրություններից և Ալիևի կանխատեսելի հաղթանակից հետո կարծես թե նոր սադրանքի է պատրաստվում: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է: ՀՀ ՊՆ-ն […]
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություններ ունի Սյունիքի մարզից, մասնավորապես՝ Ներքին հանդից, որտեղ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր։
Փարիզը նաև առաջարկում է մինչև 15000 լիբանանցի զինվորների տեղակայել Լիբանանի հարավային սահմանային շրջանում, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ»-ի ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նախնական տվյալներով հայտարարվել էր հայկական կողմից 2 զոհի և վիրավորների մասին:
Կահիրեում բանակցություններին ներկա կգտնվեն նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վերսկսելու Փարիզում մշակված, երեք փուլ ներառող գործարքի քննարկումները։
Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը:
Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում այս փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 14-ին։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82, 97 կգ քաշային ըմբիշները:
Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Էլի զոհ եւ վիրավոր սահմանին, որում անցած չորս տարում այդպես էլ չկառուցվեցին օրինավոր դիրքեր։ Թշնամին ասում է, սա «հատուցում» է իր մեկ զոհի դիմաց։ Իսկ մի ամբողջ Արցախի, 5 հազար եւ ավելի զոհերի, նոր զոհերի համար հատուցումը ե՞րբ է լինելու․․. Պետք է գործել եւ ոչ ճամարտակել․․․
Հանրությունը զարմացած և զայրացած է։ Ոմանք զարմացել են, թե ինչպես կարող է կալանավորվել ԱԺ խոսնակի եղբոր կինը։ Իսկ զայրացածների համար ընդունելի չէ, կնոջը, այն էլ՝ անչափահաս երեխաների մորը, կալանավորել։ Ոմանք էլ մտածում են, թե այս քայլով վարչապետ կոչեցյալն ուզում է ցույց տալ, թե իբր ինքը չի խառնվում դատական գործերին։
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ հունվարի վերջին Հորդանանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել Սիրիայում և Իրաքում գործող «արմատական զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց իրեն հարցեր չտալ Ներքին Հանդում տեղի ունեցածի մասին, փոխարենը՝ հետևեն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին։