Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ. ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնում
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակեն ավելի ուշ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նախնական տվյալներով հայտարարվել էր հայկական կողմից 2 զոհի և վիրավորների մասին: