
Երևանում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը. Nissan-ներից մեկը հայտնվել է գազոնում

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով Nissan-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում որտեղ պարզվելու է վարորդների ինքնությունը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: