Դժվարանում եմ հիշել դեպք, որ նախկինում մարդուն ֆեյսբուքյան գրառման համար կալանավորեին. Նարեկ Գալստյան
«Ակնկալում եմ, որ պարոն Մալյանի խափանման միջոցը կփոխվի և կընտրվի այլընտրանքային խափանման միջոց»,- այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «24 news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ մի խումբ անձինք այսօր դատարան երաշխավորագիր են ներկայացնելու՝ Մալյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ իհարկե, ավելի լավ կլինի, որ Նարեկ Մալյանը հայտնվի ազատության մեջ, լինի ցանկացած խափանման միջոց, բայց՝ ոչ կալանավորում։
«Նարեկն իմ ընկերն է 2003 թվականից սկսած, մեր ընկերությունը 20 տարվա պատմություն ու փորձ ունի։ Մենք բավականին մտերիմ ենք նաև ընտանիքներով, Նարեկն իմ ընկերն է, այդքանով ամեն ինչ ասված է։
Ինքս հիմա դժվարանում եմ հիշել նմանատիպ դեպք, որ ֆեյսբուքյան գրառման համար մարդուն կալանավորեն։ Ընդ որում, եթե մենք հաշվում ենք սեպտեմբերի վերջից, այս կալանավորումը 4-5 ամիս է։ Սա աղաղակող դեպքերից է, չեմ ուզում մտնել քրեական գործի մեջ, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ նախնական կալանքը չպետք է պատիժ կիրառվի»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում