
Հունահռոմեական ոճի 5 ըմբիշ սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82, 97 կգ քաշային ըմբիշները:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կմրցի հույն Իլիաս Զաիրակիսի հետ:
67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը շվեդ Նիկլաս Օեհլենն է:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանի անդրանիկ մրցակիցը խորվաթ Դոմինիկ Էտլինգերն է:
82 կգ քաշում Կարեն Խաչատրյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում պարզ չէ: Ալեքսանյանի մրցակիցը հայտնի կդառնա միայն որակավորման փուլի ավարտից հետո:
Հայաստանի հավաքականից մինչ այս աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: