
Մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:
Վերջինս նշել է, որ դա ռադիոյի աշխատակիցները չեն հանել` ակնարկելով, որ դա Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությամբ է եղել, սակայն իրենք նկատելուց հետո արագ դրոշը վերադարձրել են այն վայր, որտեղից հեռացվել էր:
Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել, ոմանք Նիկոլին են ծառայում, իսկ վերջինս` թուրքերի կամակորություններն է սպասարկում:
Լավ, մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ իր պատմությունը, ինքնությունը, ինքն իրեն դավաճանի, դեռ չեմ խոսում ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի:
Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն ենք քանդում»: