Դավաճանը էս դրոշի տակով էլ անցել էր Հանրային ռադիոյում Հայաստանը թաղելու ելույթն ունենալու համար․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի էական հայտարարությանը ավելացնեմ։

Երբ դավաճանը Շուշիի հայկական լինելը կասկածի տակ դրեց, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը հանձնում էր Բերձորն ու Աղավնոն, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանները ստում էին, թե Արցախը պահելու ռեսուրս չունենք, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը հայտարարեց, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան ա, ռադիոյի դրոշը տեղում էր

Երբ դավաճանները Ազգային ժողովից պոկում էին Արցախի դրոշը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը շրջափակեց Արցախը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը ցեղասպանության մատնեց արցախցիներին՝ ամբողջովին հանձնելով Ադրբեջանին, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Երբ դավաճանը որոշեց վարի տալ Հայաստանի հռչակագիրն ու Սահմանադրությունը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր

Ու դավաճանը էս դրոշի տակով էլ անցել էր Հանրային ռադիոյում Հայաստանը թաղելու ելույթն ունենալու համար

Չափազանց դժվար է լինելու Արցախը վերադարձնելը։ Գուցե երկարամյա ներվային, սերնդափոխությամբ, խորամանկությամբ ու համբերատարությամբ է լինելու, բայց լինելու է, որովհետև բացի հապճեպ արձագանքողներից՝ պուլսը պահողներից, առկա են նաև համբերատարները, որոնք պահը գնահատում են կարմիրը ցույց տալու։

Իսկ հիմա լավ կլինի, որ բոլորս համախմբվենք Հանրային ռադիոյի շուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս