![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի ռազմական խորհրդական է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/1129485.jpg)
Դամասկոսի արվարձաններում բնակելի թաղամասի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ռազմական խորհրդական: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում Իրանի դեսպանության հաղորդագրությանը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական Սաիդ Ալիդադին զոհվել է իսրայելական ռեժիմի կողմից Սիրիայում ավիահարվածների ժամանակ»,-հաղորդում է գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել իսրայելական մի քանի հրթիռ: