Արդյոք հրաժարական կտա՞ Վահան Քերոբյանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողի հարցին ի պատասպան՝ հայտարարել է, որ նախարարությանն առնչվող քրեական գործից հետո հրաժարական չի տա։
«Ո՛չ»,- հարցին այսպես է արձագանքել Քերոբյանը։
Նա հավելել է, որ հավաքվել են «անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»:
Հիշեցնենք, որ այդ քրեական գործով անցնում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը ձերբակալվել էր, իսկ այսօր դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։



