Բաժիններ՝

Բայդենը Թրամփին անվանել է հանրապետականների «ակնհայտ ֆավորիտ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության «ակնհայտ ֆավորիտ» է անվանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը գլխավորել է Այովա նահանգի հանրապետականների մրցավազքը։

«Կարծես թե Դոնալդ Թրամփը հենց նոր հաղթեց Այովայում։ Այս փուլում նա հակառակ կողմի ակնհայտ ֆավորիտն է»,- գրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ այս ընտրություններում «միշտ էլ լինելու էինք ես ու դուք ընդդեմ ծայրահեղ հանրապետականների»։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում հանրապետականների նախնական ընտրություններում առաջատարն է։ Ձայների 95 %-ի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում Թրամփի առաջադրման օգտին է քվեարկել հանրապետականների կողմնակիցների 51 %-ը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի օգտին՝ 21 %-ը, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիի օգտին՝ 19 %-ը։

ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2024 թ․ նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031