
Վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով

Հունվարի 8-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով 19-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել նրան:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները հետագա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը:
Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Դավիթ Մալյան փողոցի 33-ամյա բնակիչը ներկայացել է Նոր Նորքի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: