
Միսն ու կարտոֆիլը՝ ֆրանսիական ձևով

Բաղադրիչները՝
- խոզի միս- 500 գ
- սոխ- 3 գլուխ
- կարտոֆիլ- 1 կգ
- պինդ պանիր- 200-250 գ
- բուսական յուղ, մայոնեզ, աղ ու աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, բարակ շերտերով կտրատեք, շարեք բուսական յուղ քսած տապակին:
Սոխը մաքրեք, օղակաձև կտրատեք ու հավասարաչափ շարեք կարտոֆիլի վրա: Աղ ու պղպեղ արեք:
Միսը փոքր կտորներով խորանարդաձև կտրտեք, տեղադրեք կարտոֆիլի ու սոխի վրա, էլի աղ ու պղպեղ արեք:
Մսի վրա հաստ շերտով մայոնեզ քսեք: Մայոնեզի վրա լցրեք քերած պանիրը:
Տապակը տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Ուտեստը պատրաստ կլինի 45 րոպեից կամ 1 ժամից: