Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական հիվանդություններն աճել են 1,1 անգամ

Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ աճել է 1,1 անգամ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդություններիչ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

Նրա խոսքով` հիվանդացության աճը բնորոշ է սեզոնին։

Նշենք, որ սուր նչառական վարակների և գրիպի սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1–ից և ավարտվելու է մայիսի վերջին։

«Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնց 95%-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված է 237 պացիենտ, որոնցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված է 78 պացիենտ, որոնցից 95 %-ը 0-18 տարեկան երեխաներ են»,- ասաց Ռ. Աբովյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ առողջապահության առաջնային օղակներ դիմելիությունը մեծացել է 1.1 անգամ, զուգահեռ նվազել է հոսպիտալացումների տոկոսը։
Նախորդ շաբաթվա հետ հոսպիտալացումների դեպքերը նվազել են 16 %–ով, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նույնպես նվազել է 8%–ով։

Տեսանյութեր

Լրահոս