Դժոխքի մասին
Թագավորը մի անգամ մի խենթի հանդիպեց և հարցրեց նրան, թե որտեղից է գալիս:
– Դժոխքից,- պատասխանեց Աստծո խենթը:
– Եվ ի՞նչ էիր այնտեղ անում:
– Ուզում էի կրակ գտնել, որ ծխամորճս ծխեմ:
– Ու ի՞նչ, ծխեցի՞ր:
– Ոչ, այնտեղի թագավորն ասաց, որ ինքը կրակ չունի:
– Ինչպե՞ս թե, չեմ հավատում, որ դժոխքում կրակ չկար,- զարմացավ թագավորը:
– Ես էլ զարմացա,- պատասխանեց երանելին,- բայց դժոխքի տերն ասաց, որ իրենց մոտ կրակ չկա, յուրաքանչյուրն իր սեփականն է այնտեղ բերում: Հենց այդ կրակն էլ այրում է նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի