Վարչական ահռելի ռեսուրսի չարաշահմամբ՝ ՔՊ-ն շատ ավելի վաղուց էր սկսել Երևանի ավագանու նախընտրական քարոզչությունը, քան այն պաշտոնապես կմեկնարկեր։ Հատուկ դրա համար քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն դարձավ Երևանի փաստացի քաղաքապետ։ Պետական ամբողջ լծակներն ու ֆինանսական միջոցները ծառայեցրին նրա քարոզչությանը։ Հապճեպ սկսեցին փողոց ու բակ ասֆալտապատել, մանկապարտեզ ու դպրոց վերանորոգել, վերելակ փոխել, կարմիր ժապավեններ կտրել, պետական ֆինանսավորմամբ և վարկերով ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերել՝ ցույց տալու համար, որ լուծել են Երևանի հասարակական տրանսպորտի այդքան չարչրկված խնդիրը։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ, «Ռոսգրանստրոյի» տնօրինությունը տեղեկացրել է, որ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։
Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը։
Ըստ հայտարարության՝ «դավադիրներն» ակնկալում են, թե Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչն առիթ կհանդիսանա՝ իշխանություններին մեղադրելու ռուսական շահերը հետապնդելու մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:
Նշվում է, որ քարոզարշավը կրել է բևեռացված բնույթ, և այն գլխավորել են քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է վարչական ռեսուրսի չարաշահման և ԶԼՄ-ների կողմնակալության մասին:
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժով կդառնար Երևանի քաղաքապետ։
Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընտրողին: Կոտրեցինք այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Մեր ժողովուրդն ինքն արեց այդ քայլը, և բոլոր այն տեսակետները, որ սխալ է մասնակցությունը, հակառակը եղավ: Մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը»,- Երևանի ավագանու՝ երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
Անդրանիկ Թևանյանը ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
Կշարունակեն գործել նաև համար 9 և 10 կտրոնները:
«Այս պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արժեքը բավականին նվազել է (երբ բոլորը հասկանում են, որ նրա «այո»-ն կամ ստորագրությունը դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան կիրականացվի Արցախում), բնականաբար, դա ազդելու էր նաև hայաստանյան ներքին դաշտի վրա:
Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը, ըստ Փափազյանի, ANIF-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 6 ուղղություններով:
The Independent պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի նոր տեսակ՝ «պիրոլա»-ն։
Համաժողովին մասնակցում էին ավելի քան հարյուր ընկերություններ ԱՄԷ-ից և ավելի քան 200 կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ու ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան։
Սեպտեմբերի 18-ի, 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 18-ին ժամը 13։24-ին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լցակայան։
Երեկ Երևանն ավագանի էր ընտրում, սակայն ընտատեղամասերը փակվելուց դեռ շատ առաջ պարզ դարձավ, որ Երևանը մեծ հաշվով չի ընտրել, արհամարհել, բոյկոտել է այս ընտրությունները, որովհետև ընտրության իրավունք ունեցող երևանցիների միայն 28.46%-ն էր գնացել ընտրատեղամասեր:
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։
Հարցին, թե ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կկազմե՞ն, թե՞ ոչ, Փոստանջյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում։
Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։
Նախարարի տեղակալի խոսքով` ծանրամարտի աշխարհի առաջնություն Եվրոպա աշխարհամասում վերջին անգամ անցկացվել է 2014 թվականին:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում:
Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել և կոալիցիա կազմել շեմը հաղթահարած «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, սակայն դրա համար պայման է առաջադրում։ Կուսակցությունը բացառում է «Քաղաքացիկան պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ որևէ համագործակցությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը։ «Ի […]
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։