
Թուրքիայում ձերբակալվել է Interpol-ի կողմից որոնվող նիդերլանդացի նարկոբարոնի աջ ձեռքը

Թուրքիայում սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է Interpol-ի կարմիր տեղեկագրով որոնվող նիդերլանդացի նարկոբարոն Ջոզեպ Յոհաննես Լեիջդեքքերսի աջ ձեռքը համարվող «Սև մամբա» մականունով հայտնի Իսաակ Բիգնանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Բիգնանը ձերբակալվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բույուքչեքմեջե թաղամասում գտնվող իր տնից փախուստի փորձ կատարելու ժամանակ:
Տեղեկությունների համաձայն՝ Բիգնանն այժմ գտնվում է բանտում:
Նշնք, որ «Սև մամբա» մականունով հայտնի անձը Թուրքիայի տարածում առաջին անգամ ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 13-ին: Ավելի ուշ դատարանի վճռով նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակվել: