Լրագրողի անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը ընդունել է լրագրող Անի Գևորգյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Հանդիպումը տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին՝ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։

Հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:

Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930