
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է

Կորոնավիրուսի BA.2.86 տարբերակը կամ «պիրոլա»-ն ավելի վարակիչ է, քան իր նախորդները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրությունը։
«Կորոնավիրուսի նոր տարբերակը (BA.2.86)՝ «պիրոլա»-ն ունի մի շարք լրացուցիչ մուտացիաներ՝ համեմատած «օմիկրոն»-ի՝ նախկինում հայտնաբերված տարբերակների հետ, և ավելի վարակիչ է, քան իր նախորդները», – ասվում է հաղորդագրությունում:
The Independent պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի նոր տեսակ՝ «պիրոլա»-ն։ Այն ունի 34 մուտացիա, ինչը մտահոգության առիթ է դարձել մասնագետների շրջանում, քանի որ դրա պատճառով պատվաստանյութերը կարող են չապահովել անհրաժեշտ պաշտպանություն։