Բաժիններ՝

Նյարդահոգեբանը խոսել է սերիալներ չափից ավելի շատ սիրելու վտանգի մասին

Սերիալներ դիտելը մարդկանց համար ժամանցի սիրված ձևերից մեկն է։ Սակայն բազմասերիանոց կինոյի հանդեպ չափից ավելի սերը կարող է վտանգ ներկայացնել հոգեկանի համար՝ սերիալամոլության զարգացումը։ Այս մասին Газета.Ru-ին պատմել է Բիբիգուլ Կուշալիևան։

«Մի կողմից՝ կինոյի հանդեպ սերը միանգամայն անվնաս սովորություն է, մյուս կողմից՝ ինտերնետ կամ առցանց կինոթատրոններ ազատ մուտքի առկայությունը, ինչպես նաև ինքնատիրապետման բացակայությունը կարող են հանգեցնել կախվածության։ Մենք ապրում ենք զգացմունքներ, հույզեր, որոնցից իրական կյանքում, հնարավոր է, զրկված ենք», – ըստ shantnews-ի՝ բացատրում է փորձագետը:

Նյարդահոգեբանը նախազգուշացնում է, որ սերիալոմանիան կախվածություն է, որը նույնպես նպաստում է սոցիալական ֆոբիայի զարգացմանը և մարդու մոտ առաջացնում է իրականության հետ կապի կորուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս