![](/banners/BeFunky-design.jpg)
Չեմ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որը փորձում է ոչնչացնել ինձ․ ադրբեջանցի ընդդիմադիրը հրաժարվել է երկրի քաղաքացիությունից
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/180294.jpg)
Մինչ Իլհամ Ալիևը պահանջում է Արցախի հայերից ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքել հայրենի Արցախը, Ադրբեջանի քաղաքացիներն իրենք են հրաժարվում այս ահաբեկչական պետության քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է infoport.am-ը։
Այսպես, ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մահամադը, որը Ալիևի հրահանգով բազմիցս ենթարկվել է սպանության փորձի, նրան գրել է Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու խնդրանքով։
«Ես չեմ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որը փորձում է ոչնչացնել ինձ և իմ ընտանիքին»,- ասել է Մահամադը։