
«Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորը կրկնում են նփ-ի ասածները Արագած սարի շուրջ։ Չեն հասկանում ի՞նչու հիմա և ի՞նչու Արագածը։ Դա կարող է հենց այնպես ասված լինել։ Գեղական շուստրիություն։ Բայց կարող է նաև լուրջ ասված լինել։
Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը։ ՆՓ-ն էլ մեզ ուզում է աստիճանաբար սովորեցնել Արագածին։ Առաջիկայում դա կարող է իրականացվել նոր օրենքով կամ Սահմանադրությամբ։
Ճիշտ կլինի, որ վարչապետի գրասենյակը հերքի կամ հաստատի սույն ենթադրությունը»։