«Նույնիսկ թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:

Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:

Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն, արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս:

Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև  ժողովրդավարությունը:

Դիմացի´ր Արցախ:
Դիմացի´ր Հայաստան:
Սա էլ կանցնի»:

 

Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:

Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:

Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն, արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս:

Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը:

Դիմացի´ր Արցախ:
Դիմացի´ր Հայաստան:
Սա էլ կանցնի:

Posted by Artak Zakaryan on Thursday, April 20, 2023

 

Տեսանյութեր

Լրահոս