Ադրբեջանը երկրաշարժից տուժած Թուրքիային 100 մլն դոլար օգնություն կտա

Փետրվարի 6-ին Թուրքիայում (էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաք) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս երկրաշարժից զգալիորեն ավերված Քահրամանմարաշ քաղաքի վերականգնման համար կհատկացնի 100 մլն դոլար օգնություն:

Այս մասին «Թուրքիա-Չինաստան Աշխատանքի զարգացման և աջակցման միության» կազմակերպած իֆթարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի տեղակալ Ադիլ Ալիևը։

Իֆթար – հյուրասիրություն, ընթրիք՝ մահմեդական ծոմապահությունից դուրս գալու համար։

Նշվել է, որ Ադրբեջանի նախագահը որոշել է 100 մլն դոլար հատկացնել Քահրամանմարաշի վերականգնման և քաղաքում գտնվող Ադրբեջանի անվան պողոտայի վերակառուցման համար։

«Մոտ ժամանակներս կսկսենք աշխատանքները։ Ադրբեջանը հնարավոր ամեն բան կանի օգնելու նպատակով»,- ասել է Ադիլ Ալիևը և ավելացրել, որ այլ նահանգների համար ևս կտրամադրվի նյութական օգնություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930